Դիջիպատում

Դիջիպատում2013

IMG_20131130_140800

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեկ օր բացակայությունն անգամ քեզ թույլ է տալիս հասկանալ,որ դու մի կարևոր բան բաց թողեցիր,ուր մնաց թե իմ 2 տարվա բացակայությունը:Այդ իսկ պարզ պատճառով ինձնից մեծ ջանքեր պահանջվեց հունի մեջ ընկնելը:

Այս տարվա ամենամեծ ձեռքերումը թերևս դժվար է նշել,քանի,որ ձեռքբերումներս համակցված են:Առաջիններից կարող եմ առանձնացնել հենց այն, որ վերադարձա աշխատանքի՝ համենայն դեպս ինձ համար երկար արձակուրդից հետո:Իմ mskh-իկի  հետ,ում ձեռքբերումը ևս ինձ համար ձեռքբերում էր,որ նա հաճախում է նոր դպրոց պարտեզային խումբ

:Մեծ պատասխանատվություն ու ձեռքբերում էր ինձ համար հոգեբանության ակումբի ղեկավարումը:Ակումբն ինձ հնարավորություն տվեց ինքնակատարելագործվելու, անընդհատ սովորելու ու սովորեցնելու,քանի,որ մինչ այս աշխատել եմ կրտսեր դպրոցների սովորողների հետ,ավագ դպրոցի սովորողների հետ աշխատելն էլ լրիվ այլ հաճույք ու ձեռքբերում էր:Ակումբի սովորողների հետ միասին ունեցանք ճամփորդություն,մասնակցություն տարբեր նախագծերի և ինքներս էլ ունեցանք սեփական փոքր նախագիծ:Աշխատեցինք անհատական գործիքներով,նախագծային ուսուցմամբ:

Աշխատում եմ նաև ներառական ուսուցմամբ սովորողների հետ,օգնում նրանց ներգրավվելու ու ստանալու լիարժեք կրթություն:2014թ-ի կարևոր անելիքներց եմ համարելու ներառական ուսուցման ոլորտում միջին դպրոցի սովորողներ համար ուսումնական մեդիափաթեթի մշակում ու ստեղծում,որը շարունակական գործընթաց է,իսկ ակումբի սովորողների հետ մեծ անելիքներ ունենք,պետք է զարգացնենք պրակտիկ աշխատանքը:

Որպես խնդրանք ու առաջարկություն պետք է նշեմ հոգատարությունը, սրտացավությունն ու կարևորությունը,որպեսզի մեր աշխատանքում յուրաքանչյուրս կարողանանք ունենալ այս կարևոր հատկությունները,կարևորենք մեր՝աշխատանք ունենալու փաստը,ունենանք սրտացավություն մեր կատարած աշխատանքի և միջավայրի նկատմամբ և հոգատարություն,քանզի մեր աշխատանքը երեխաների հետ է և յուրաքանչյուրսէլ ցանկանում ենք ,որ մեր երեխայի նկատմամբ հոգատարություն ցուցաբերվի:

Запись опубликована в рубрике Դիջիպատում. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий