Խմբային աշխատանք միջին դպրոցի սովորողների հետ

խաղ- «Ապակե պատ»
Նպատակը – զարգացնել ոչ խոսքային հաղորդակցման հմտու-
թյունները:

Ընթացքը: խաղը  անցկացվում է զույգերով: Սովորողները
կանգնում են դեմ դիմաց և մտովի պատկերացնում, որ իրենց միջև
կա թափանցիկ, հաստ ապակի, որը բաժանում է նրանց: Այսինքն`
զույգերը հայտնվում են մի իրավիճակում, երբ միմյանց շատ լավ
տեսնում են, բայց չեն լսում:
Մասնակիցների խնդիրն է զուգընկերոջը հաղորդել ցանկացած
ինֆորմացիա ոչ խոսքային շփման միջոցով (ժեստեր, դիմախաղ,
լուռ խաղարկում և այլն) այնպես, որ դիմացինը հասկանա, թե ինչ է
ուզում ասել:
Երբ զույգերը հասկանում են միմյանց, նրանք փոխվում են:

Запись опубликована в рубрике Խմբային խաղեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий